Արամ Կիրակոսյան
ԿՎԹ և ԱՇԴՎ հոգեթերապևտ
Ես չափահասների հետ աշխատող հոգեբան եմ՝ մասնագիտացած ԿՎԹ և ԱՇԴՎ մեթոդներում։ Ավելի քան հինգ տարի ես աշխատում եմ մարդկանց հետ, որոնք դիմում են թերապիայի՝ ցանկանալով ավելի լավ հասկանալ սեփական ապրումներն ու վարքը, հաղթահարել անցյալի դժվարին փորձը և հարմարվել կյանքի փոփոխություններին՝ ապրելու կյանքն ավելի առողջ, ավելի գիտակցված ու սեփական արժեքներին ավելի համահունչ։ Կլինիկական պրակտիկային զուգահեռ՝ ես զբաղվում եմ հոգեկրթական բովանդակության ստեղծմամբ։
Ինչով կարող եմ օգնել Ձեզ
Հոգեթերապիա
Ապահով տարածք՝ ինքներդ Ձեզ ավելի լավ ճանաչելու, հուզական դժվարությունները հաղթահարելու, ամոքման և անձնային աճի համար։
Ծրագրեր ու դասընթացներ
Ինքնուրույն աշխատանքի համար նախատեսված գործնական ռեսուրսներ, որոնք կօգնեն հոգ տանել Ձեր մասին թերապևտիկ սենյակից դուրս։
Փոդքաստ ու հոդվածներ
Գիտակահեն վերլուծություններ հոգեբանության, հոգեկան առողջության, սոցիալական հիմնահարցերի ու առօրյայի մասին։
Հոգեթերապիայի մասին
Կարդացեք հոգեթերապիայի, տրավմայի, հարաբերությունների, հույզերի և մեր կյանքն ու հարաբերությունները նշանավորող հոգեբանական գործընթացների մասին՝ գրառումներ բաժնում։
Ամրագրել հանդիպում
Եթե ցանկանում եք գրանցվել հանդիպման, խնդրում եմ լրացնել ձևաթուղթը՝ տրամադրելով մի քանի տվյալ Ձեր մասին և նշելով հանդիպման ձևաչափը։
Ես աշխատում եմ ինչպես օնլայն, այդպես էլ առդեմ՝ Երևանում։
Ձևաթուղթը ստանալու նույն կամ հաջորդ օրը ես կկապվեմ Ձեզ հետ, և միասին կընտրենք հարմար ժամ առաջին հանդիպման համար։
Եթե ունեք հարցեր նախքան գրանցվելը, այցելեք Հաճախ տրվող հարցեր բաժինը՝ թերապիայի, մեր համատեղ աշխատանքի և հանդիպումների կառուցվածքի մասին ավելին իմանալու համար։