Ուրիշներին անհարմարություն չպատճառելը

Անտեսել սեփական հույզերն ու կարիքները, լինել «հարմար» դիմացինի համար, միայն թե չզայրանա, չհիասթափվի, չտխրի, միայն թե չփակվի, կռիվ չսարքի:

Դիմացինը մեր զուգընկերն է, գործընկերը, հարազատ-բարեկամը կամ անծանոթն է խանութի հերթում։

Մանկության տրավման, հիպերվերահսկողության կամ քրոնիկ անտեսման միջավայրերը սովորեցնում են, որ գոհացնելն ու հաճելի լինելը ապահով են։ Իսկ չարաշահող հարաբերությունները խրախուսում են հարմարման այս ձևը՝ դիմացինի արձագանքից մեզ պաշտպանելու համար։

Մինչդեռ, առողջ հարաբերություններում, առողջ միջավայրերում դիմացինը մեզ հետևողականորեն հաղորդում է, որ իր զայրույթը, հիասթափությունը, տխրությունը օքեյ են, որ ինքը գիտի դրանք հասուն ձևով կարգավորել, որ մեզ վտանգ չի սպառնում իր հույզերից։

Ու թեև առողջ հարաբերությունները միշտ չեն հասանելի արտաքինից, կարևոր է ներսում նաև զարգացնել վերաբերմունք, որի ներքո մեզ կզգանք ապահով ու հարգված։ Վերաբերմունք, որ թույլ կտա ավելի համարձակ արտահայտել մեր կարիքներն ու ցանկությունները, բաց լինել կառուցողական կոնֆլիկտի առջև։

Գուցե սա է, հենց, առաջին քայլը առողջ հարաբերությունների, մեզ շրջապատող միջավայրերն առողջացնելու ճանապարհին։

Next
Next

Տրավման չի դարձնում ավելի ուժեղ