Արամ Կիրակոսյան՝ հոգեբան, հոգեթերապևտ

Ես Արամ Կիրակոսյանն եմ, ապրում եմ Երևանում։ Ունեմ հոգեբանության երկու մագիստրոսական աստիճան՝ անձի հոգեբանության և առողջության հոգեբանության ոլորտներում, որոնք ստացել եմ Հայաստանի և Միացյալ Թագավորության համալսարաններում։

Հոգեթերապևտիկ իմ աշխատանքը հիմնված է ԿՎԹ (Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա) և ԱՇԴՎ (Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում) մոտեցումների վրա։ Սրանք ժամանակակից, գիտահեն մոտեցումներ են, որոնց արդյունավետությունը հաստատված է հետազոտություններով։

Միևնույն ժամանակ, ես հավատում եմ, որ հոգեբանական դժվարությունները հնարավոր չէ հասկանալ՝ մարդկային փորձառության ավելի լայն համատեքստից կտրված։ «Ի՞նչ է կյանքը», «ո՞րն է դրա իմաստը», «ի՞նչ է նշանակում լինել մարդ»։ Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն առընչվում են թերապիային, թեև թերապևտը ինքը չունի դրանց պատրաստի պատասխաններ։

Թերապիայի առաջնային նպատակը ես համարում եմ ընդունող միջավայր ստեղծելը, որտեղ մարդը հնարավորություն կունենա՝ ավելի լավ ճանաչելու ինքն իրեն, հասկանալու իր վարքի և մտածողության օրինաչափությունները, մշակելու անցյալի փորձն ու զարգացնելու հմտություններ, որոնք կօգնեն ապրել կյանքն ավելի հանգիստ, ավելի գիտակցված և սեփական արժեքներին ավելի համահունչ։

Իմ պրակտիկան բաց է բոլորի համար՝ անկախ սեռից, ազգությունից, սեռական կողմնորոշումից, դավանանքից, մշակութային և այլ պատկանելությունից, քաղաքական ու անձնական հայացքներից։

Ամրագրել հանդիպում

Եթե ցանկանում եք գրանցվել հանդիպման, խնդրում եմ լրացնել ձևաթուղթը՝ տրամադրելով մի քանի տվյալ Ձեր մասին և նշելով հանդիպման ձևաչափը։

Ես աշխատում եմ ինչպես օնլայն, այդպես էլ առդեմ՝ Երևանում։

Ձևաթուղթը ստանալու նույն կամ հաջորդ օրը ես կկապվեմ Ձեզ հետ, և միասին կընտրենք հարմար ժամ առաջին հանդիպման համար։

Եթե ունեք հարցեր նախքան գրանցվելը, այցելեք Հաճախ տրվող հարցեր բաժինը՝ թերապիայի, մեր համատեղ աշխատանքի և հանդիպումների կառուցվածքի մասին ավելին իմանալու համար։